77235 դիտում
13:07 19-08-2016
Երևանում «Բիլայն»-ի աշխատակիցը 99 տոկոս խմած վիճակով վրաերթի է ենթարկել ՃՈ աշխատակցին, այնուհետև բախվել նրանց կայանված Toyota-ին և Lexus-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 32-ամյա Դավիթ Պողոսյանը Աճառյան փողոցի թիվ 5/1 հասցեի դիմաց իր վարած Opel մակնիշի 34 PQ 130 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Խուդոյանի վարած Toyota մակնիշի 394 II 01 համարանիշի և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 53-ամյա Նահապետ Քեշիշյանի վարած, նույնպես թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Lexus մակնիշի 98 ՕC 888 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Դ. Պողոսյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Միշա Հակոբյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանակ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Lexus-ի վարորդի կնոջը։
Դեպքի վայրում Opel-ի վարորդը մոտ 1,5 ժամ սպառնալիքներ էր տեղում ճանապարհային ոստիկանների և Lexus-ի վարորդի նկատմամբ՝ հայտարարելով, որ վթարի մեղավորը նրանք են։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ Toyota-ի և Lexus-ի վարորդները եղել են սթափ, իսկ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում (0.911 աստիճանի)։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Պողոսյանը աշխատում է «Բիլայն» ՓԲԸ-ում, իսկ վրաերթի ենթարկվածն ու Toyota-ի վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ սպայական դասակում՝ որպես տեսուչներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)