Հռոմի պապը Բելառուս կայցելի
                        Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է մոտ ապագայում ժամանակ գտնել Բելառուս այցելելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսում առաքելական նոր նվիրակ արքեպիսկոպոս Գաբոր Փինթերը:
Վերջինս նշել է նաև, որ Ֆրանցիսկոս պապի հետ  օրեր առաջ կայացած հանդիպման ընթացքում իրենք խոսել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հռոմ կատարած այցի և պոնտիֆիկոսի հետ նրա հանդիպման մասին:
Ըստ Գ. Փինթերի խոսքի՝ Հռոմի պապը Բելառուս կայցելի այս տարվա հոկտեմբերին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

