Հռոմի Պապը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ կմասնակցի Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին
                        Հռոմի Պապի` Հայաստան այցելության օրը Հռոմի սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կմասնակցի  Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտատարեվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե վարդապետ Անանյանը:
 
Հռոմի Պապը ժամանելու է հունիսի 24-ին: Օդակայանում պետական արարողակարգի բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու հրաշափառի բարիգալստյան արարողությունը, որը նախատեսված է հատուկ եկեղեցական պետերի համար: 
Դրանից հետո նախատեսված է հանդիպում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա արդեն Էջմիածնում նրա առանձնազրույցը և պատվիրակությունների ներկայացում:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո Հռոմի քահանայապետը կայցելի Գյումրի, որտեղ նախատեսված է  Պապի պատարագը Վարդանանց հրապարակում: Նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը:
Հռոմի Պապի այցելությունը եռօրյա այցելության օրերին` Երևանում 50-60 հազար մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապի մասնակցությամբ նախատեսված միջեկեցեղական աղոթքին:
 
Այցի շրջանակներում նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա, ապա այցելություն Խոր վիրապի վանք, որտեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրել է 15 տարի և դուրս գալով` հիմնել Հայ առաքելական եկեղեցին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

