211652_close_icon
views-count4987 դիտում article-date 21:48 18-08-2016

Հայաստանը գրանցեց ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի երկրորդ խաղային օրը` օգոստոսի 18-ին, կայացան A խմբի հերթական հանդիպումները, որտեղ նախ ուժերը չափեցին «Գենտոֆտե» և «Ապոել» թիմերը, այնուհետև ՀՊՏՀ-ի ֆուտզալի ու Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» թիմերը: Խաղի ավարտին ՀՊՏՀ-ի թիմը 3:2 հաշվով գրանցեց իր առաջին հաղթանակն այս փուլում: Նշենք, որ ՀՊՏՀ-ի թիմը հաղթանակ տոնեց շնորհիվ Կարեն Դոքմանյանի հեղինակած գոլի: Երբ խաղի ավարտին ընդամենը 5 րոպե էր մնում, նա իր գոլով ապահովեց խաղի հաղթական հաշիվը` 3:2: ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը փաստեց, որ ընթանում էր լարված պայքար, հավասար թիմերի իմակայություն. «Մենք ավելի շատ պահեր ունեինք, էլի չկարողացանք իրագործել: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից: Հայաստանի, մեր թիմի համար ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին հաղթանակն էր: Նորաստեղծ թիմ, բայց արդեն հաջողություններ ենք գրանցում նաև միջազգային ասպարեզում»: Տեղեկացնենք, որ առջևում խաղարկության վերջին օրն է. օգոստոսի 20-ին` 16.00-ին տեղի կունենա ««Ֆուտզալ մանիակս»- «Գենտոֆտո» հանդիպումը, 19.00-ին` «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր