ՀՊՏՀ-ն առաջին անգամ կխաղա ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի մրցաշարում
                        ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում,  ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2015/2016 թթ. խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը: 
Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ-ն հայտնվեց G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն մոլդովական «Պրոգրեսը» և բելգիական «Հալլե-Գույկ» թիմը: 
Նախնական փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովայում: 
Հաջորդ՝ հիմնական փուլ դուրս կգան միայն 8 խմբերի հաղթողները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

