2270 դիտում
15:15 18-08-2016
ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի առաջին խաղում ՀՊՏՀ-ն դրամատիկ պայքարում պարտվեց դանիական «Գենտոֆտեին»
ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի առաջին խաղային օրը` օգոստոսի 17-ին, կայացան A խմբի մեկնարկային հանդիպումները, որտեղ նախ ուժերը չափեցին Կիպրոսը ներկայացնող «Ապոել» և Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ Մանիակս» թիմերը:
Խաղասկզբում հաջողությունը շվեյցարիացիների կողմն էր, սակայն առաջին խաղակեսի ավարտին «Ապոել»-ը կարողացավ վերականգնել հավասարակշռությունը և թիմերը ընդմիջման գնացին 4:4 հաշվով: 2-րդ խաղակեսում կիպրոսական թիմը շարունակեց վստահ խաղ ցուցադրել ինչի արդյունքում էլ 9:7 հաշվով գրանցեց իր առաջին հաղթանակը այս փուլում:
Բարդ ու դրամատիկ պայքարում ընթացավ «ՀՊՏՀ» - «Գենտոֆտե» հանդիպումը: Մեր երկրի կրկնակի չեմպիոնը բավականին հաջող խաղ էր ցուցադրում, սակայն առանձին խաղային դրվագներում անփութությունը հնարավորություն տվեց դանիացիներին առաջ անցնել հաշվի մեջ:
Մեր տղաներն ամեն ինչ արեցին խաղը փրկելու համար, և շատ մոտ էին հաշվի հավասարակշռությունը վերականգնելուն, սակայն հաջողությունը դանիացիների կողմն էր, և խաղն ավարտվեց նրանց օգտին 4:6 հաշվով: Խաղավարտին կարմիր քարտ ստացավ ՀՊՏՀ առաջատար ֆուտբոլիստներից Սարո Գալստյանը, ով բաց կթողնի առաջիկա հանդիպումը:
«Բարդ հանդիպում էր: Ակնկալում էինք, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է լինելու, որը խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ:Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք: Կարող եմ ասել, որ շատ ծանր հանդիպում էր: ՀՊՏՀ-ն շատ լավ մրցակից է», խաղի ավարտին տված ասուլիսում նշեց Դանիական «Գենտոֆտե»-ի գլխավոր մարզիչ Պոու Հոլդենը:
Հայաստանի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ-ի մարզիչ Կարեն Միքայելյանն էլ նշեց. «Խաղի մեկնարկում արագ գոլեր ընդունեցինք: Ճիշտ է` մրցակիցը կազմակերպված թիմ էր, սակայն արագ գնդակներ խփելուց հետո սկսեցին պաշտպանվել ու հակագրոհների վրա քանի անգամ պատժվեցինք: Չեմ կարող ասել, հնարավոր է, որ բախտի գործոնն էր, բայց չկարողացանք իրացնել մեր պահերը: Դեռ կպայքարենք, պայքարը դեռ առջեւում է: Կվերլուծենք ու կնախապատրաստվենք հաջորդ հանդիպմանը:
Առջևում խաղարկության 2-րդ խաղային օրն է: Ստորև ձեզ ենք ներկայացնում Օգոստոսի 18-ի խաղացանկն ու ուղիղ հեռարձակման հղումները.
18.08 ժամը 16:00 «Գենտոֆտե» - «Ապոել»
https://www.youtube.com/watch?v=GMJCeXvQEhM
18.08 ժամը19:00 «ՀՊՏՀ» - «ՖուտզալՄանիակս»
https://www.youtube.com/watch?v=N4d0j8QviEg
Ժամը 19:00-ին կայանալիք «ՀՊՏՀ» - «ՖուտզալՄանիակս» հանդիպումը կցուցադրվի «Արարատ» հեռուստաընկերության ուղիղ եթերում, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1568 դիտում
16:25 02-07-2015
ՀՊՏՀ-ն առաջին անգամ կխաղա ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի մրցաշարում
1904 դիտում
20:07 23-10-2015
Ֆուտզալի աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականը դրամատիկ պայքարում պարտվեց Լատվիային
Այս բաժնից
2311 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2974 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2485 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում