211652_close_icon
views-count3847 դիտում article-date 19:27 18-08-2016

Անօրինական զենք պահելու և գողություններ կատարելու կասկածները հաստատվեցին

Օգոստոսի 17-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու և զենք պահելու ու կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արա Կ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի օդամղիչ ատրճանակ: Արա Կ.-ն բացատրություն է տվել, որ ատրճանակը գտել է «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգու թփերի տակից, նաև հայտնել է, որ հունիս ամսից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանի տարբեր վայրերից կատարել է 5 գողություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր