211652_close_icon
views-count1620 դիտում article-date 16:23 13-09-2014

Կասկածները հաստատվեցին. աղջկա մոտ թմրամիջոց հայտնաբերվեց

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որի ներքնաշորից, «Դավիդով» ծխախոտի փայլաթիթեղի մեջ փաթեթավորված, հայտնաբերվել է 1.54 գրամ դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր