Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի համար մրցավեճի երկրորդ խաղում 3:0 հաշվով հաղթելով «Սևիլյային», նվաճեց տիտղոսը: Առաջին խաղում «Բարսելոնան» նույնպես հաղթել էր` 2:0:
Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Արդա Թուրանը, ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, որը առաջին տիտղոսը նվաճեց որպես «Բարսելոնայի» ավագ:
[b]Իսպանիա Սուպերգավաթ, պատասխան հանդիպում
[/b]«Բարսելոնա» - «Սևիլիա»՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 2:0)
Արդա Թուրան, 10, 46, Լիոնել Մեսի, 55