211652_close_icon
views-count2351 դիտում article-date 15:11 18-08-2016

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 18-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ավտոտնակից բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 17-ին, ժամը 14.05-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մանկապարտեզի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։ *** Օգոստոսի 17-ին, ժամը 13.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր