211652_close_icon
views-count2814 դիտում article-date 14:32 18-08-2016

Չինաստանը կոչ է անում իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց

Թուրքիայում Չինաստանի դեսպանատունը նախազգուշական հայտարարություն է հրապարակել, որում խորհուրդ է տալիս ՉՀԺ-ի քաղաքացիներին Թուրքիա չայցելել կամ այցելելու դեպքում զգուշություն ցուցաբերել հատկապես երկրի հարավային շրջաններում, հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը։ Հայտարարությունը հրապարակվել է երեկ և կմնա մինչև այս տարվա նոյեմբերի 16-ը։ Բացի այդ, Չինաստանի ԱԳՆ-ն ու Թուրքիայում չինական դեսպանատունը հորդորել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրերից։

Նմանատիպ նյութեր