Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 17-ին, կազմել է 475.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.38 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.53 դրամ (նվազել է 0.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.57 դրամ (աճել է 1.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (նվազել է 0.06 դրամով):