2755 դիտում
10:06 17-08-2016
Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին խոշոր գումարներ հատկացնելու շուրջ Խորհրդակցություններ են անցկացվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին խոշոր գումարներ հատկացնելու շուրջ։ Այդ գումարները նախատեսված են տարածքների հանձնումից հետո ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման համար։ Այսինքն ԼՂ հակամարտության շուրջ որոշակի համաձայնությունների գալուց հետո, երբ տարածքների վերահսկողությունը մի կողմից կանցնի մյուս կողմին, այդ տարածքներում մեծածավալ աշխատանքներ պետք է իրականացվեն։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այդ խորհրդակցությունները այս պահին անց են կացվում բավականին ցածր մակարդակով և ունեն ընդամենը նախնական հաշվարկներ անելու նպատակ։ Այդուհանդերձ, դա ազդանշան է այն մասին, որ ԼՂ հակամարտության շուրջ էական զարգացումներ են տեղի ունենում։
Թե ինչ գումարի մասին կարող է խոսք գնալ, մեր աղբյուրները չեն նշում, սակայն համոզված են, որ սկզբնական փուլում երեք կողմերին տրամադրվելիք ընդհանուր ծավալը կարող է լինել մի քանի հարյուր միլիոն դոլար, իսկ հետագայում գերազանցել մեկ միլիարդ դոլարը։ Այս իրավիճակը, մեր աղբյուրների պնդմամբ, առաջին անգամ չէ, որ ստեղծվում է։ Նախկինում էլ նմանատիպ խորհրդակցություններ եղել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչների միջև, մասնավորապես հակամարտության կարգավորման պայմանականորեն ասված «Քիուեսթյան» ժամանակահատվածում։ Սակայն դա բավական կարճ տևեց. այդ ժամանակ կողմերը չպահեցին ձեռք բերված պայմանավորվածությունները և հակամարտության լուծման գործնական քայլեր չիրականացվեցին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
21:18 26-07-2024
Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»