Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
[img]/ups/images/0647693001471412236923921.jpg[/img]
Երևանում օգոստոսի 17-18-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
[img]/ups/images/0981014001471412225685913.jpg[/img]