211652_close_icon

Դավիթ Բաբայան. «Դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար». Aravot.am

views-count17974 դիտում article-date 22:06 16-08-2016
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում եւ մամուլում՝ հատկապես մի արտահայտության հետ կապված, որ «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ հայատյաց քաղաքականությունից»: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ Բակո Սահակյանը տարբերակում է դնում՝ ղարաբաղցի-հայ: Այս առնչությամբ «Առավոտը» Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ դա թարգմանությա՞ն սխալ է, թե՞ Բակո Սահակյանն ասել է նման բան: Նա պատասխանեց, որ արդեն տարածել են Բակո Սահակյանի խոսքի բնօրինակը եւ բացատրեց, թե ինչ է կատարվել. «Բակո Սահակյանը եւ ընդհանրապես որեւէ նորմալ հայ չի կարող այդպիսի արտահայտություն անել: Ինձ համար տարօրինակ եւ վիրավորական է, որ մարդիկ այդպիսի բան են ասում, ո՞նց կարող է այդպիսի բան լինել ընդհանրապես»: Դավիթ Բաբայանն ասաց, որ հայ հասարակության մեջ տհաճ երեւույթներ է նկատում, փորձում են ջլատել հայության միասնականությունը. Օրինակ, նախագահը չի օգտագործել զիջում բառը, այդ նույն հարցազրույցի մասին է խոսքը: Նա, ընդհակառակը, ասել է՝ զիջումներով չի կարող հարցը լուծվել: Վերցնում են եւ դա դնում են: Հիմա այստեղ երկու բան կա՝ եթե դա անում են Ադրբեջանն ու Թուրքիան, պետք է ծափահարել, որովհետեւ շատ նուրբ են անում, իսկ եթե դա անում են հայերը, իսկ այդպիսի մարդիկ կան, ուրեմն դա ամենաստոր, կեղտոտ քայլն է: Դժբախտաբար, այդպիսի մարդիկ կան, եւ այդ մարդիկ կարծես թե փորձում են ասպարեզ դուրս գալ»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2016/08/16/726773/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր