Ռիո-2016. Հայկական օր Բրազիլիայում. Արթուր Ալեքսանյանը ջախջախեց թուրք մրցակցին և նույնպես դուրս եկավ եզրափակիչ
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որն այսօր չափազանց բարեբեր է Հայաստանի համար:
98 կգ քաշային կարգում Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում արդեն առաջին մրցափուլում լուծեց թուրք մրցակցի` Չենկ Իլդեմի հարցերը 9:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի կուբացի Դանիել Կաբրերան:
Հիշեցնենք, որ 65 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Միհրան Հարությունյանը: