Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը ջախջախեց մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը:
98 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարզապես ջախջախեց մրցակցին` ռումինացի Ալին Ցիուրարուին` 8:0 հաշվով:
Հայ ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի թուրք Չենկ Իլդեմը: