978 դիտում
18:20 16-08-2016
Ավանցի պատանի շախմատիստները միջազգային մրցաշարի հաղթող են դարձել
Վրաստանի Փոթի քաղաքում կայացած «11 th Poti International Chess» շախմատային փառատոնից հարուստ ավարով են վերադարձել մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Գայանե Բալասանյանը, Անի Մարգարյանն ու Էդգար Հայրապետյանը:
Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարի իննական պարտիաներում, անհատական պայքարում նրանք երեքն էլ նվաճել են հաղթողի կոչումը:
Ընդ որում, հայ երեխաները տարբեր մրցափուլերում հաղթել են նաև ադրբեջանցի իրենց հասակակիցներին: Փոքրիկ չեմպիոններին հյուրընկալել ու շնորհավորել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Ավանցի պատանիները նաև պարգևատրվել են շնորհակալագրերով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
7598 դիտում
19:20 12-11-2017
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող
2692 դիտում
19:20 03-12-2023
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող
1687 դիտում
23:12 12-01-2024
Հրաձիգ Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի միջազգային մրցաշարի հաղթող
Այս բաժնից
535 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1387 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի