211652_close_icon
views-count1693 դիտում article-date 23:12 12-01-2024

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային առաջին օրը 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով, 2-րդ հորիզոնականով դուրս եկավ եզրափակիչ փուլ։

Գաբրիելյանը եզրափակչում` լինելով միանձնյա առաջատար, 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։

Նմանատիպ նյութեր