211652_close_icon
views-count2798 դիտում article-date 15:08 16-08-2016

Սիմոն Մարտիրոսյան. Միշտ պետք է աշխատես շատ և աշխատանքը կբերի լավ արդյունքների. ֆոտոշարք

Սիմոն Մարտիրոսյանը բերում է Հայաստանին առաջին մեդալը Ռիոյի Օլիմպիական խաղերում։ Պարգևատրման արարողությունից հետո երիտասարդ ծանրորդը զրուցեց լրագրողների հետ։ «Միշտ պետք է աշխատես շատ և աշխատանքը կբերի լավ արդյունքների։ Մարզիչներիս շնորհակալություն եմ հայտնում։ Ապրումներս անբացատրելի են. շատ ուրախ եմ, չեմ կարող ճիշտ ներկայացնել, թե ինչ է կատարվում»։ Այն հարցին, թե պատանեկան խաղերից հետո այս Օլիմպիական խաղերը ինչպե՞ս տրվեցին և արդյո՞ք պատանեկան խաղերի փորձն օգնեց, Սիմոնը պատասխանեց․ «Հեշտ տրվեցին ինձ պատանեկան խաղերը։ Դրանից հետո եղան ձախողումներ։ Այս մրցմանն էլ շատ լավ պատրաստվեցի։ Չի կարելի ասել, որ հեշտ տրվեց, բայց տրվեց, ես շատ ուրախ եմ»։ Աղբյուրը՝ [url=http://www.totoexpert.am/2016/08/16/simonineter/]totoexpert.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր