211652_close_icon
views-count3410 դիտում article-date 13:27 16-08-2016

Զիդանը «խաչ» քաշեց Խամեսի վրա

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը փոխել ակումբը: Նախապատրաստական փուլի արդյունքներով, 25-ամյա կոլումբիացին չի մտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ, որը նախապատվությունը տալիս է Լուկաս Վասկեսին, Մարկո Ասենսիոյին եւ Իսկոյին: «Ռեալը» պատրաստ է Խամեսին վաճառել 75 մլն եվրոյով. նույնքան գումարով, որքան նրա համար վճարվել էր «Մոնակոյին»` 2 տարի առաջ: «Ռեալի» ղեկավարություն արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին, որ նա Խամեսի համար նոր ակումբ փնտրի:

Նմանատիպ նյութեր