84295 դիտում
16:31 02-07-2017
Խաչքավորը Հայոց զինվորն էր. Ապարանում 1717-րդ խաչն ամրացվեց Սուրբ Խաչ հուշարձանին.. Սուրբ Խաչ հուշարձանը վերստին պայծառացավ հայ զինվորների հիշատակի փառքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա այսօր՝ հուլիսի 2-ին, 1717-րդ խաչը տեղադրվեց:
1717-րդ խաչի խաչքավորը Հայոց զինվորն էր՝ քառօրյա պատերազմի մասնակից 7 զինծառայողներ:
1716-րդ խաչի խաչքավոր ՀՀ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը խաչը փոխանցեց զինվորներին, որից հետո այն օծվեց եւ տեղադրվեց «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա:
«Այս տարի խաչքավորի կերպարը զինվորի մեջ է իմաստավորվել, մեզ ապրիլյան պատերազմը թելադրեց, որ այս տարվա խաչի քավորը Հայոց զինվորը լինի: Ապրիլյան պատերազմում սխրանք գործած 7 զինծառայողներ այսօր տեղադրեցին 1717-րդ խաչը:
Պաշտպանության նախարարության աջակցությամբ ընտրեցինք այն 7 զինծառայողներին, որոնք այսօր արտահայտեցին հայ զինվորի ընդհանրական կերպարը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը:
Խաչքավորներից ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանն էլ նշեց, որ խաչքավոր լինելը մեծ պատիվ է իր և ընկերների համար: Նա նշեց, որ կարևոր է հայրենիքը անվտագության համար միշտ միասնական և համախմբված լինելը:
Հիշեցնենք, որ Հարություն Բադալյանը 2016թ. ապրիլի 2-ին իր զինակից ընկերների հետ կարողացել է ժամանակին կասեցնել հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը, որի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին զինծառայողներ, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Միջոցառման վերջում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ:
[b]Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 698+
698+
Նմանատիպ նյութեր
28228 դիտում
21:35 06-01-2019
Շիրակի մարզի Վարդաքար գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ ջրօրհնեքի պատարագ. ներկա էր նաև խաչքավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)