211652_close_icon
views-count1337 դիտում article-date 11:39 16-08-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ օգոստոսի 15-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է կողոպուտի՝ 5, գողության՝ 15, խարդախության՝ 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր