1313 դիտում
19:15 10-04-2017
Աշխատանքներ կտարվեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև շտկել այն թերությունները, որոնք այդ մասով նկատվել էին մայրաքաղաքի ընտրական տեղամասերի մուտքերում՝ Աժ ընտրությունների օրը:
Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել է հանձնարարական` պատշաճ տեսքի բերելու գովազդային այն վահանակներն ու վայրերը, որոնք օգտագործվել են ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ դրանք նախապատրաստելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախընտրական փուլում համապատասխան կիրառման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1102 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3253 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1258 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան