ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ջրհեղեղներ են. կան զոհեր
Ամերիկյան Լուիզիանա նահանգում տեղացած հորդառատ անջրևների առաջացրած ջրհեղեղների հետևանքով մարդիկ են մահացել, հաղորդում է Associated Press-ը։
Նահանգի պաշտոնական ներկայացուցիչ Դևին Ջորջը հայտնել է 4 զոհի մասին։ Նրա խոսքով՝ վերջին զոհի մարմինը Թանջիպահոա գետը դորս է շպրտել ափ, որտեղ էլ նրան հայտնաբերել են։
Մյուս 2 զոհերի մարմինները հայրնաբերվել են Բաթոն-Ռուժ և ևս մեկինը՝ Սեբթ Հելենա Փերիշ քաղաքներում։
Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Տարհանվել են հազարավոր բնակիչներ։