Եկատերինբուրգում բնակելի շենքի պատ է փլուզվել. շենքի բնակիչները տարհանվել են
ՌԴ Եկատերինբուրգում երկհարկանի բնակելի շենքի պատ է փլուզվել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով Սվերդլովի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
Փլուզման հետևանքով փրկարարները տարհանել են շենքի 23 բնակչի, ընդ որում՝ 4 երեխայի:
Իշխանությունները քննարկում են 2 բնակարանի 6 բնակիչներին նոր բնակարաններ հատկացնելու հարցը:
Նշենք, որը շենքը կառուցվել է1952 թվականին: