211652_close_icon
views-count10799 դիտում article-date 12:12 20-03-2017

Երևանի Կոնդ թաղամասում բնակելի տան պատ է փլուզվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 19-ին, ժամը 10:33-ին ահազանգ է ստացվել ՀՀ ԱԻՆ-ում, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում, ելքի ուղիները փակ են (տուժածներ չկան) և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ (պատի վրայով անցնում է գազատար խողովակ), տան պատերին հայտնաբերվել են ճաքեր` մոտ 2 մ երկարությամբ եւ մոտ 1-2 սմ բացվածքով (7 հատ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր