ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Հյուսիսային Կորեան՝ որպես միջուկային գերտերություն. Օբամա
Սեպտեմբերին Փհենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկումը մեծ սպառնալիք է տարածաշրջանային ու միջազգային հանրության կայունությանը, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ՄԱՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
Նա հավելել է, որ մտադիր է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ մշակել ԱՄՆ-ի գործընկերների հետ։
«Ընդգծում եմ՝ Միացյալ Նահանգները երբեք չի ընդունի Հյուսիսային Կորեային՝ որպես միջուկային գերտերության»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը, իսկ նոր պատժամիջոցները ցույց կտան, թե իրականում որքան վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ այդ երկրի միջուկային փորձարկումները։