211652_close_icon
views-count811 դիտում article-date 19:26 13-08-2016

Անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Օգոստոսի 13-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի ալեհավաքի շրջանաձև դետալը պոկվել և կախվել է (գտնվում է տանիքի եզրին), առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տանիքից իջեցրել են ալեհավաքի շրջանաձև դետալը և հանձնել քաղաքացուն:

Նմանատիպ նյութեր