211652_close_icon
views-count3267 դիտում article-date 18:20 13-08-2016

Հռոմի պապն այցելել է նախկին մարմնավաճառների ապաստան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չծրագրված այցով եղել է Հռոմում գործող ապաստանում, որտեղ բնակվում են նախկինում մարմնավաճառությամբ զբաղված կանայք, հաղորդում է BBC-ն։ Ապաստանի բոլոր 20 կանայք Իտալիա են հասել անօրինական ճանապարհով, որտեղ վերջիններիս պարտադրել էին մարմնավաճառությամբ զբաղվել։ Նա մոտ 1 ժամ անցկացրել է ապաստանում, զրուցել բոլորի հետ, լսել նրանց պատմությունները։ Պապը խստագույնս դատապարտել է մարդկան թրաֆիքինգով զբաղվողներին՝ անվանելով այն «հանցագործություն՝ մարդկության հանդեպ»։ Միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ապաստանում բնակվող կանայք կարողանան շուտով նոր կյանք սկսել և մաղթել նրանց ուժ և կորով։

Նմանատիպ նյութեր