211652_close_icon
views-count2603 դիտում article-date 11:05 13-08-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում այրվել է ՝ 3500 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտ՝ 500 քմ բուսածածկ տարածք, Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում՝ 5 հա խոտածածկույթ, Գյումրի-Շիրակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին 2.5 հա ցորենի արտ, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ մոտ 7 հա և 5 տ. անասնակեր, Կոտայքի մարզի Արզնի տանող ավտոճանապարհի մոտակայքում՝ 3000 քմ, Զովունի գյուղի ամառանոցների մոտ՝ 4000 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքի մոտ՝ 2500 քմ, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում՝ 1 հա, ավտոկայանի մոտակայքում՝ 2 հա, Առինջ գյուղի մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Կողբի գյուղի մոտ՝ 2000 քմ խոտածածկ տարածք, 6 հատ եղևնու ծառ, Լուսաձոր գյուղում՝ մոտ 3000 քմ գարու արտ, Այգեհովիտ գյուղի մոտ՝ 6 հա խոտածածկույթ, Բերդավան գյուղում՝ մոտ 2 հա, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտակայքում՝ 1 հա ցորենի չհնձած արտ, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում՝ մոտ 10 տ. խոտ, Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտակայքում՝ 2 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր