Մեսին կհայտարարի Արգենտինայի հավաքական վերադառնալու մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է վերադառնալ Արգենտինայի հավաքական: Այդ մասին նա կհայտարարի Ուրուգվայի և Վենեսուելայի հավաքականների հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներից առաջ:
Արգենտինայի հավաքականի նորանշանակ մարզիչ Էդգարդո Բաուսան հանդիպել է ֆուտբոլիստի հետ և այդ առթիվ մեկնաբանություններ տվել:
«Մենք Մեսիի հետ չենք քննարկել նրա վերադարձը: Դա ֆուտբոլի մասին զրույց է եղել: Ես նրան շուտով կզանգեմ:
Չեմ կասկածում, որ Մեսին ցանկանում է վերադառնա: Պարզապես մենք պետք է սպասենք», ասել է Բաուսան: