Հալեպ է հասցվել հերթական հումանիտար օգնությունը
Բեռնատարների շարասյունը շուրջ 800 տոննա օգնություն է հասցրել Հոմսից և Դամասկոսից Հալեպի բնակիչներին, հաղորդում է Tass-ը։
Բնակիչներին կմատակարարվի խմելու ջուր, սննդամթերք, դպրոցական պարագաներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային նյութեր։
Հալեպի սպառողների միության նախագահ Աբդել Համիդ Մուսալյամի խոսքով՝ բոլոր ապրանքները տեղափոխվում են պետական պահեստներ ու խանութներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի հյուսիսային հատվածում բացվել է 3-ժամյա հումանիտար միջանցք։ Ժամը 10։00-13։00-ն ամբողջովին դադարեցվում են մարտական գործողությունները և վամաքում, և օդում։