6442 դիտում
09:12 11-08-2016
«Գազպրոմի» կողմից Հայաստանին մատակարարվող գազը 20 տոկոսով էժանացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդը»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել ևս 20 տոկոսով կամ նույնն է, թե 30 դոլարով՝ հազար խորանարդ մետրի համար։ Սակայն ՀՀ իշխանությունները ռուսական կողմին ասել են, որ նման տարբերակը ներկա պայմաններում իրենց համար ցանկալի չէ, քանի որ դրա արդյունքում սպառողին մատակարարվող գազի սակագինը ևս պետք է նվազեցվի, ինչն իր հերթին կհանգեցնի «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցմանը։ Տվյալ դեպքում խոսքը տարեկան կտրվածքով 8-ից 10 միլիարդ դրամի մասին է։ Այսինքն՝ հարկային մուտքերի տեսանկյունից որքան բարձր է գազի գինը, այնքան ձեռնտու է ՀՀ կառավարությանը։
Փոխարենը «Գազպրոմն» այս հարցում շահագրգռված է, քանի որ այդ դեպքում նրա դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ-Արմենրայի» հարկային պարտավորությունների նվազելու դեպքում այդ ընկերությունն ավելի շատ շահում է, քան թե կորցնում։ Ինչևէ, չնայած գազի գնի շուրջ քննարկումները եղել են ոչ պաշտոնական և չփաստաթղթավորված ֆորմատով այնուամենայնիվ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեկնաբանություն ստանալ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ նշված նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին. ««Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանին մատակարարվող գազի հազար խորանարդ մետրի գինը 20 տոկոսով՝ 30 դոլարով էժանացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնի շուրջ բանակցությունների ժամանակ ՀՀ կառավարությունը մշտապես փորձել է առավելագույնս իջեցնել այն»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
15:20 05-07-2014
Սահմանի բացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Թուրքիայի ԱԳՆ
3539 դիտում
12:22 18-08-2015
Հայաստանում երեխաներին առևանգելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը