211652_close_icon
views-count16618 դիտում article-date 20:18 10-08-2016

Հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1986 թ. ծնված Արտակ Ի.-ն, որը հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Արտակ Ի.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նմանատիպ նյութեր