211652_close_icon
views-count13602 դիտում article-date 16:38 09-08-2016

Խոշոր հրդեհ Գյումրիում. հրշեջներն ու քաղաքացիները մի քանի ժամ է՝ պայքարում են մարդաբոյ կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 9-ինՙ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում հրդեհվել է 6 տան տանիք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են հրդեհը: Հրդեհի մեկուսացման աշխատանքները ժամը 04.10-ի դրությամբ արված էին, սակայն հրշեջներն ու փրկարարները դեռևս դեպքի վայրում են` լիակատար մեկուսացնելու համար: Հրդեհի պատճառները կպարզի քննությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի տարածքը 800 քմ է կազմում: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր