211652_close_icon
views-count13519 դիտում article-date 20:35 09-11-2015

Աշուղ Երազին մահվան ելքով վրաերթի ենթարկած, փախուստի դիմած վարորդը կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի ՀԱԹ Բ-3 թաղամասի Անդրանիկի փողոցի 109 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Մեխակ Միրզոյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խոհրդակցական սենյակից վերադառնալով` որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի միջնորդութունը և Մ. Միրզոյանը դատարանից վերցվեց կալանքի և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/06/69709/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկաության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի ՀԱԹ Բ-3 թաղամասի Անդրանիկի փողոցի 109 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Մեխակ Միրզոյանին: Վերջինս կասկածվում էր նոյեմբերի 4-ին Երևանում Բաբաջանյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել էր Ծովակալ Իսակովի 44/3 շենքի բնակչուհի, 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը, ով ավելի շատ հայտնի էր որպես աշուղ Երազ: Վրաերթից հետո Մ. Միրզոյանը վրաերթի ենթարկվածին թողել էր անօգնական և դիմել փախուստի: Ոստիկաններն ու քննիչները նրան պատկանող ավտոտնակում հայտնաբերել էին Opel Vectra մակնիշի 34 NQ 513 համարանիշի ավտոմեքենան, որի թափքը վնասված էր: Ի դեպ` Մ. Միրզոյանն ու նրա ընտանիքի անդամները մեկուկես ժամ ոստիկանների և քննիչների հետ «մուկն ու կատու էին խաղում»` ասելով, որ մեքենան 20 օր է ` չի շահագործվում: Նրանք մեքենայի վրայից հանել էին շարժիչը, պատճառաբանելով, որ այն վերանորոգվում է, սակայն ճնշող փաստերի տակ Մ. Միրզոյանը խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը` նշված մեքենայով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր