4674 դիտում
15:20 09-08-2016
Երևանում հետիոտնային անցումներ են տեղադրվում տեսողության խնդիր ունեցող քաղաքացիների համար
«Ավելի մատչելի Երևան» ծրագրի շրջանակներում տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անարգել տեղաշարժը ապահովելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում ու հետիոտնային անցումներում տեղադրվում են դեղին գույնի գոգավոր հատուկ սալիկներ: Դեղինը վատ տեսողությամբ քաղաքացիներին կծառայի որպես ազդանշան, իսկ տեսողությունից ընդհանրապես զուրկ անձանց` մայթի մոտալուտ վերջնամասի կամ ընդհակառակը` բարձրության չափը կհուշի սալիկների գոգավորությունը:
Ծրագիրը 2016 թվականին դիտարկվում է որպես փորձնական և կիրականացվի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածը: Գործընթացն ավելի ընդգրկուն կլինի 2017 թվականին, եթե այս տարվա աշխատանքների արդյունքները լիարժեքորեն արդարացնեն սպասելիքները:
Սակայն, ի սկզբանե, նախաձեռնությունը մեկնարկել է մայրաքաղաքի կրթօջախներից մեկում, ուր հաճախում են տեսողության խնդիրներ ունեցող երեխաներ, ինչպես նաև նույն խնդիրն ունեցող մեր համաքաղաքացիների համար գործող մշակույթի տան հարակից անցումում` այս կերպ հետապնդելով նաև ուսուցողական նպատակ:
Աշխատանքների ընթացքում Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցում է շահառուների հետ, որպեսզի հաշվի առնվեն անգամ մանրուքները: Հիշեցնենք, որ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքը նաև հատուկ կարիքներ ունեցող կամ մանկասայլակներով տեղաշարժվող քաղաքացիներին հարմարավետ դարձնելու նպատակով 2013 թվականին մեկնարկել էր թեքահարթակներ կառուցելու ծրագիրը, որին արդեն հաջորդ տարի ներգրավվեցին նաև մասնավոր կառույցները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
3170 դիտում
16:06 03-02-2020
2020թ. Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով կկահավորվի 37 հետիոտնային անցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
922 դիտում
11:54 02-02-2024
Երևանի հետիոտնային ստորգետնյա անցումներում հատուկ վերելակներ են տեղադրվում (տեսանյութ)
Այս բաժնից
511 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
655 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1129 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը