211652_close_icon
views-count3512 դիտում article-date 10:28 09-08-2016

ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան 10 սպա արձակվել է պահեստազոր

ՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ: ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր