211652_close_icon
views-count13726 դիտում article-date 21:41 23-01-2014

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «KIA-Sorento»-ն և «Lexus»-ը, կան վիրավորներ, այդ թվում՝ ՊՆ բարձրաստիճան սպա

Այսօր` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ 58-ամյա Սպարտակ Քոսակյանի վարած «KIA-Sorento» մակնիշի ՊՆ 0039 Մ համարանիշի և Փարաքար գյուղի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Ավագյանի վարած «Lexus» մակնիշի 88 PP101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով «Lexus» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշներին, ու եթե դրանք չլինեին, մեքենան կգլորվեր ձորը: Վթարի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար կարճ ժամանակում ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր ոստիկանների հետ միասին մեկ ժամից ավել աշխատանքներ կատարեցին, որպեսզի «Lexus»-ի միջից դուրս բերեն վիրավոր վարորդին: Այդ ընթացքում ավտոմեքենայում արգելափակված վիրավորին բժշկական օգնություն էին ցուցաբերում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները: Վթարի հետևանքով Սբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 մեքենաների վարորդներ Ս. Քոսակյանը, Մ. Ավագյանը և «KIA-Sorento»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Աբրահամյանն ու «Lexus»-ի ուղևոր, Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Արման Սողոմոնյանը: Մինչ վթարի վայր կժամանեին ոստիկանները, «KIA»-ի վրայից հանել էին համարանիշները և ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ս. Քոսակյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Lexus»-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավոր Կ. Աբրահամյանը աշխատում է ՀՀ ՊՆ ինժեներական վարչության պետ, կոչումով գնդապետ է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր