3240 դիտում
14:39 11-09-2020
Ադրբեջանի ՊՆ-ը պահեստազոր է ուղարկել ձերբակալված հայ սպայի լուսանկարներն ու տեսանյութերը սոցցանցերում տարածողներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահեստազոր է ուղարկել այն զինվորականներին, որոնք սոցցանցերում տարածել են հայ սպա, այժմ դիվերսիայի մեղադրանքով Բաքվում ձերբակալված Գուրգեն Ալավերդյանի լուսանկարներն ու տեսանյութերը։
«Որոշ զինծառայողներ կոպտորեն խախտել են ադրբեջանական բանակում բջջային հեռախոսներ չօգտագործելու հրամանը, տեսանկարահանել և լուսանկարել են հայ հետախույզին ու տարածել դրանք»,- հայտարարել է գերատեսչությունը։
Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ փաստի առթիվ իրականացված ներքին քննությամբ մեղավորները ուղարկվել են պահեստազոր, գործն էլ ուղարկվել է զինդատախազություն՝ իրավական գնահատական տալու համար։
Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում է հայտնվել օգոստոսի 23-ին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել հինգ հոդվածով, այդ թվում՝ դիվերսիոն գործողությունների։
Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է, որ սպան եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով է շփոթվել ու մոլորությամբ անցել Ադրբեջանի սահմանը։
Նմանատիպ նյութեր
30562 դիտում
13:23 29-03-2021
Գեներալ Վլադիմիր Գասպարյանը ողջույններ է ուղարկել իր մահվան մասին լուրեր տարածողներին
3512 դիտում
10:28 09-08-2016
ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան 10 սպա արձակվել է պահեստազոր
Այս բաժնից
1096 դիտում
23:54 24-11-2024
Վրաստանի ընդդիմությունը հանրահավաք է սկսել Թբիլիսիի կենտրոնում
988 դիտում
21:19 24-11-2024
Ուրուգվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է
1069 դիտում
19:01 24-11-2024
Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու