211652_close_icon
views-count14813 դիտում article-date 15:05 08-08-2016

Սեպտեմբերի վերջին` հայ-ադրբեջանական հակամարտության սրում` ընդհուպ մինչև պատերազմ. քաղաքագետ

Արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը փակուղում է: Ավելին` քաղաքագետ Հրանտ Մելիք –Շահնազարյանը սեպտեմբեր ամսվա վերջին չի բացառում հակամարտության սրում, ընդհուպ՝ պատերազմական գործողությունների վերսկսում: Նման հոռետեսական սպասումների հիմքը, ըստ քաղաքագետի, այն է, որ թե’ ադրբեջանական, թե’ հայկական կողմերը գնալով խստացնում են իրենց մոտեցումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ասաց, որ օգոստոսի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական կողմին ներկայացվելու է հայկական կողմի առավել խստացված, պահանջատիրական դարձած դիրքորոշումը:  Իսկ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջատիրությունը նոր չէ: Սա, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` մեծ արագությամբ բերում է նոր  հակամարտության:  Անդրադառնալով Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հադիպմանը, Հրանտ Մելիք- Շահնազարյանն ասաց, որ թեև, հրապարակայնացված խնդիրները վերաբերում են կոմունիկացիոն ոլորտում համագործակցությանը, բայց Բաքվում ձևավորվող նոր ՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափը չի շրջանցում նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը` այստեղից բխող բոլոր հետևանքներով:

Նմանատիպ նյութեր