1460 դիտում
11:19 12-09-2014
Մարզահամերգային համալիրի տնօրինությունը մարտական է տրամադրված և կդիմի ընդհուպ մինչև ՄԻԵԴ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը մարտական է տրամադրված և ցանկացած հարցում, այդ թվում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անգործության հետ կապված, կդիմի ընդհուպ մինչև Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան:
«Ինչպես նկատում ենք, շուրջ 4 ամիս է, ինչ մարզահամերգային համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ համալիրը պատկանում էր ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներին: Բանն այն է, որ 2012թ. կառավարությունը համալիրի սեփականատերերին 23 մլն դոլարի բյուջետային վարկ էր տրամադրել: Իսկ տնօրինությունը չէր կարողացել մարել վարկը և ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 7 անգամ աճուրդի հանեց այն, որն այդպես էլ գնորդ չունեցավ: Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարությունը որոշեց պարտքի դիմաց համալիրի շենքը հանձնել Պաշտպանության նախարարությանը»,- գրում է թերթը և հավելում.
«Այս ամիսների ընթացքում համալիրի սեփականատերերը բարձրաձայնում էին, որ ԴԱՀԿ ծառայության գործողություններն անօրինական են, և նրանք ամեն ինչ անում են համալիրը շենքի իրական տերերից խլելու համար, սակայն նրանց բողոքները մնում են անարձագանք:
Պարզվում է՝ համալիրի տնօրինությունը տեղի ունեցող անարդարության մասով բազմիցս նամակ է գրել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, սակայն իրավիճակը կարգավորելուն ուղղված որևէ քայլ չի արվել նախարարի կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
999 դիտում
16:01 13-09-2022
Հայաստանը կդիմի ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. NEWS.am
3737 դիտում
09:34 04-06-2014
Տարաձայնություններ՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերերի միջև. Ժողովուրդ
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով