211652_close_icon
views-count3386 դիտում article-date 14:39 08-08-2016

«Սանիթեքը» չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ

«Սանիթեք» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջին նամակներ է ստացել այն մասին, որ վերջին շրջանում տարբեր անձինք, ներկայանալով որպես «Սանիթեքի» աշխատակիցներ, բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում: «Սանիթեքը» պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերությունը չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ: Այս իրավասությունը պատկանում է բացառապես Երևանի քաղաքային իշխանություններին, և բոլոր այն դեպքերում, երբ տարբեր մարդիկ՝ օգտագործելով «Սանիթեքի» անունը, գումար են պահանջում բնակիչներից, գործ ունենք խաբեության կամ դրամաշորթության հետ: «Սանիթեք» ընկերությունը կոչ է անում բնակիչներին զգուշավոր լինել նման դեպքերի հանդեպ և որևէ կասկածելի դեպք նկատելիս, զանգահարել «Սանիթեք» ընկերության թեժ գծի հեռախոսահամարով՝ 80-90: Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը Երևանում աղբահանությունը և սանիտարական մաքրումը իրականացնում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով, իսկ որոշ հատվածներում աղբահանությունն իրականացնում է օրվա ընթացքում 2 և ավելի անգամներ: Ընկերությունը փողոցների և մայթեզրերի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում է գիշերային ժամերին՝ 12:00-ից մինչև 8:00-ն, իսկ բակերի սանիտարական մաքրում իրականացնում է ցերեկային ժամերին՝ 9:00-ից 18:00-ն:

Նմանատիպ նյութեր