211652_close_icon

Լիտվացի փորձագետները ՀՀ-ում ներկայացրել են Լիտվայի աղբահանության կազմակերպման, վարձավճարների հավաքագրման փորձը

views-count904 դիտում article-date 16:42 29-04-2022
ԵԽ  «TAIEX”  ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են  աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի աղբահանության  կազմակերպման  ու վարձավճարների սահմանման ու հավաքագրման փորձը։

Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի  ու Աբովյանի աղբահանության համակակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու քննարկման արդյունքներով փորձագետների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

Նմանատիպ նյութեր