211652_close_icon
views-count2512 դիտում article-date 17:00 21-08-2014

Արմեն Աշոտյանը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը», Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը [url=http://edu.am/DownloadFile/6841arm-HRAMAN_DASAGRQER_14-15_(1).pdf]հրաման [/url]է ստորագրել «2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու մասին»: Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր» 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին: ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Նմանատիպ նյութեր