Ռուսաստանում ուղղաթիռ է վթարվել. կա 4 զոհ
ՌԴ Խանտիմանսիյսկում սառցակալած գետի վրա վայրէջք կատարելուց ուղղաթիռ է վթարվել: Այս մաիսն հայտնում է Интерфакс-ը:
Վթարի հետևանքով 5 ուղևորներից 4-ը զոհվել են, մեկը ողջ է մնացել, ում մասին տեղեկությունները դեռ ճշտվում են:
Խանտիմանսիյսկի փրկարար ծառայության ներկայացուցիչ Վադիմ Սիմոնենկոն նշել է, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ АС-350 ուղղաթիռը վայրէջքի պահին ամբողջովին մասերի է բաժանվել: