Հայտնաբերվել է օձ
Օգոստոսի 7-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: