211652_close_icon

Բերման է ենթարկվել Վարդգես Գասպարին

views-count2571 դիտում article-date 11:44 06-08-2016
Այսօր` օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանություն բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար: Այն է՝ փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով: Այսօր Վ. Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ առավոտյան արթնացել եւ նկատել է, որ ինչ-որ մեկն իրենց տան շեմին աղբ է բերել, լցրել: Ակտիվիստը գրել էր, որ գնում է նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց ակցիա իրականացնելու:

Նմանատիպ նյութեր