1260 դիտում
10:40 19-03-2015
Վարդգես Գասպարին՝ քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի հարցով ՄԻԵԴ դիմելու մասին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Armlur.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի դեպքին և թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը և Լևոն Զուրաբյանը Գևորգ Մանուկյանից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն և ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, և այս մասին Գևորգն իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից:
Իսկ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, պատասխանելով Մանուկյանին, հայտարարել է, թե վերջինս ստախոս է և միշտ աչքի է ընկել վատ վարքագծով: Այս թեմային իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ևս ծանոթ է:
Armlur.am-ի հետ զրույցում նա գործի հետ կապված ներկայացրել է այն, ինչին անձամբ տեղյակ է եղել: Գասպարիի խոսքով` Գևորգ Մանուկյանը մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հայտնվեց բանտում, այնտեղից դուրս գալուց հետո անընդհատ դիմում էր այդ նույն հարցով` արդյո՞ք դիմել են ՄԻԵԴ թե՞ ոչ:
«Դրանից հետո Գևորգը դիմեց ինձ այդ նույն հարցով: Այն ժամանակ ես քաղբանտարկյալների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ էի: Ես դիմեցի ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին նույն հարցով` գործը ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Եթե ուղարկել են, ապա պետք է որ փոստի ստացական գոյություն ունենա, ինչու՞ չեն տրամադրում այդ ստացականը Գևորգին: Նա ինչ-որ պատճառաբանություններ է բերել մոտ 1-2 տարի: Ես կարող եմ ասել, որ այս հարցը անտրամաբանական ու անհասկանալի էր: Դրանից անազնվություն էի զգում ես: Այս ամեն ինչը կարող է պարզվել, եթե ստացականը հանեն տրամադրեն նրան»,- ասել է Վ. Գասպարին և հավելել, որ իրենից բացի նաև այլ մարդկանց է Գևորգը դիմել, ովքեր ևս դիմել են ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին ու նույն «հեքիաթը լսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
14:27 26-02-2016
Վարդգես Գասպարին ազատ կարձակվի
6707 դիտում
17:38 26-02-2016
Ինձ դարձրեցին գաղութի փոշի. արդեն ազատության մեջ գտնվող Վարդգես Գասպարին մեջբերեց Լեյլա Յունուսի խոսքերը
2147 դիտում
12:42 29-02-2016
Վարդգես Գասպարին ի նշան բողոքի այսօր վերսկսված իր դատին նորից պառկեց ու խոսեց ՔԿՀ-ում տիրող բարքերից
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»